Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ եւ ՏԿԵՆ զեկույցները եւ ուղեւորվել աղետի գոտի։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
՛՛Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են՛՛,-նշել է նա։