հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պարզվել է՝ Սևան- Երևան ճանապարհին մեքենայում բռնկված հրդեհից զոհված երեք երիտասարդների ինքնությունը

Պարզվել է՝ Սևան- Երևան ճանապարհին մեքենայում բռնկված հրդեհից զոհված երեք երիտասարդների ինքնությունը

Հունվարի 30-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 53-րդ կմ-ին «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: 20-ամյա վարորդ Գևորգ Բադոյանը և երկու ուղևորները՝ 25-ամյա Արմեն Քիշմիրյանն ու 25-ամյա Թոռնիկ Բադոյանը, մահացել են, իսկ երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն

  • Կիսվել: