երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Պարզվել է՝ «Արմենիա» ԲԿ-ում հուլիսին մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը․ կա ձերբակալված

Պարզվել է՝ «Արմենիա» ԲԿ-ում հուլիսին մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը․ կա ձերբակալված

Հուլիսի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 45-ամյա Գառնիկ Ա․-ի մահանալու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի  Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գառնիկ Ա․-ն մահացել է ֆիզիկական միջամտության հետևանքով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, վարույթային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գառնիկ Ա․-ին հունիսի 29-ին Բագրատունյաց փողոցի 38 հասցեի մոտ հարվածներ հասցրել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 43-ամյա Արման Ա․-ն:

Նոյեմբերի 19-ին Արման Ա․-ի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 155 հոդվածի 1 մասի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նույն օրը վերջինիս նկատմամբ կայացվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին որոշում:

Ոստիկանները Սողոմոն Տարոնցի փողոցի 1 հասցեի մոտից Արման Ա․-ին ձերբակալել և տեղափոխել են Երևան քաղաքի վարչություն, այնուհետև ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին։

  • Կիսվել: