հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էր

Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էր

Ոստիկանությունը պարզել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։ 

Պարզվել է նաև, որ նրանք մահացել էին շմոլ գազից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 17։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ 

Փրկարարները, ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել էին շմոլ գազից։ Նրանք ամուսիններ էին:

  • Կիսվել: