ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պարույր Հովհաննիսյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքները

Պարույր Հովհաննիսյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքները

Փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Մեդնեին նշանակման առթիվ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք իր պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, այդ թվում՝ Եվրոպական Միության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։

 

  • Կիսվել: