կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը կազդի դեղերի գների վրա․ Ավանեսյանը՝ դեղերի բարձր գների մասին

Պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը կազդի դեղերի գների վրա․ Ավանեսյանը՝ դեղերի բարձր գների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում դեղերի թանկությանը։

Նախարարի խոսքով՝ երկրում դեղերի նկատմամբ գործում է ԱԱՀ, որն ավելի բարձր է, քան Վրաստանում. «Հայաստանը փոքր շուկա է, և դեղորայքային կազմակերպությունների՝ տվյալ շուկայում լինելու գնային քաղաքականությունը տարբերվում է մեծ շուկաներից։ Կան մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը»։

Նրա խոսքով՝ պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը կազդի դեղերի գների վրա, և շատ ավելի մատչելի, մրցակցային գներով ձեռք կբերվեն դրանք, որի արդյունքում պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն։

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում դեղերի գրանցման արժեքները վերանայվել են երեք տարի առաջ ու նվազեցվել. «Կարծում եմ՝ որևէ փոփոխություն առաջիկայում չի նախատեսվում»։

  • Կիսվել: