հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Փարպիում մոխրակույտի է վերածվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենա

Փարպիում մոխրակույտի է վերածվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի թիվ 16 տան մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջ փրկարարները մարել են «Tesla» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: