Փարիզի Ս․Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով մատուցվել է պատարագ
Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվել է Սուրբ պատարագ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպան Արման Խաչատրյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ մատուցված Սուրբ պատարագին: