շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարեկային ծառայությունում կանանց ներգրավմանը խթանելու համար ՄԻՊ աշխատակազմը մարզային այցեր է կատարել

Պարեկային ծառայությունում կանանց ներգրավմանը խթանելու համար ՄԻՊ աշխատակազմը մարզային այցեր է կատարել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեության համատեքստում շարունակվում են իրավապահ համակարգում կանանց ակտիվ ներգրավմանն ու առաջընթացի խթանմանն ուղղված աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենայից։

Չնայած առաջին հայացքից կանայք հավասարապես կարող են դիմել ոստիկանությունում ծառայության անցնելու համար, սակայն ավանդաբար ոստիկանությունում ծառայության անցնում է առավել քիչ թվով կին ծառայող և հիմնականում վերջիններս ներգրավված են «գրասենյակային» ծառայություններում:

Պարեկային ծառայությունում կանանց ակտիվ ներգրավմանն խթանելու նպատակով սույն թվականի հունվարի 17-20-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնելու են մարզային այցեր՝ ուղղված ՀՀ չորս մարզերում արդեն իսկ մեկնարկած պարեկային ծառայություն ընդունելությանը հատկապես կանանց մասնակցությունը խթանելուն։

Այցերի ընթացքում ներկայացվելու են ծառայության առանձնահատկությունները, պարեկային ծառայողներին աջակցող միջոցները, դրանցից օգտվելու կարգը, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու ծառայության մեջ կանանց անգնահատելի դերին: Հանդիպումները տեղի կունենան Սյունիքի, Վայոց ձորի, մարզերի բացօթյա հրապարակներում՝ նշված հերթականությամբ։

Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ից 15:30-ն, Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղի կունենա պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում։ Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ից 15:30-ն, Եղեգնաձորի Գրիգոր Նարեկացու 8 հասցեում (նախկին «Արագիլ» կինոթատրոնի տարածք) տեղի կունենա պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան զրուցել պարեկների հետ, ծանոթանալ նրանց ծառայության առանձնահատկություններին, ծառայողական մեքենաների հնարավորություններին, սպառազինությանն ու տեխնիկական հագեցվածությանը։

  • Կիսվել: