Պարարտանյութերի խոշորագույն արտադրողը Հայաստանում փաթեթավորման պաշտպանության տեխնոլոգիա է ներդրել
«ԵվրոԽիմ»-ը Հայաստանում կեղծված ապրանքների դեմ պայքարի նոր մեթոդ է ներդրել:
Ռուսաստանյան «ԵվրոԽիմ» ընկերությունը ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում, հայտարարել է կեղծարարության դեմ պայքարի նորարարական համակարգի մեկնարկի մասին։
Համաձայն Ընկերության տեղեկատվության՝ ԱՊՀ շուկայում հայտնաբերվել են «ԵվրոԽիմ» ապրանքանիշի ներքո կեղծ ամոնիումի բորակի վաճառքի դեպքեր։ Ի պատասխան, արտադրության տնօրինության մասնագետները, Հաճախորդների պահանջների վարչության հետ համատեղ, մշակել և կարճ ժամկետում ներդրել են փաթեթավորման պաշտպանության նորարարական տեխնոլոգիան։
2025 թվականի ապրիլից՝ «Նևիննոմիսսկի Ազոտ» ընկերության յուրաքանչյուր 50 կիլոգրամանոց բորակի խմբաքանակը Ստավրոպոլի երկրամասում նշագրվում է հատուկ թելով, որը կարելի է ստուգել շարժական ուլտրամանուշակագույն լապտերով։ Եթե արտադրանքն իսկական է, ապա թելը կլուսավորվի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ։
Ընկերությունում նշել են, որ նոր համակարգը կարևոր քայլ է թափանցիկության և անվտանգության բարձրացման գործում։ «ԵվրոԽիմ»-ը կշարունակի ներդրումներ կատարել նորարարությունների մեջ՝ ուղղված գյուղատնտեսների և գործընկերների պաշտպանությանը։
«Մենք ուշադիր հետևում ենք, որ «ԵվրոԽիմ» ապրանքանիշի ներքո վաճառվի բացառապես ընկերության օրիգինալ արտադրանքը։ Եվ հաճախորդները բարձր են գնահատում մեր ուշադիր վերաբերմունքը։ Վստահ եմ, որ նորարարական մոտեցումը կաշխատի գործընկերների օգտին, նրանց վստահություն կհաղորդի գնված պարարտանյութերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ», —նշել է Հաճախորդների պահանջարկների վարչության պետ Ալեքսանդր Կուզնեցովը։
Պաշտպանության համակարգի օգտագործման հրահանգների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել դիստրիբյուտորներին։



