Պապոյանն ԱՄԷ-ում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին։
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու պայմանավորվածություն են ձեռք բերել դրանց շարունակականության շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։