կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ովքեր կարող են ընդգրկվել գերիների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում․ ԱԱԾ

Ովքեր կարող են ընդգրկվել գերիների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում․ ԱԱԾ

ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել իրենց դիմումները` ըստ ներկայացված ձևաչափի:

  • Կիսվել: