կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ովքե՞ր էին վթարի հետևանքով այրված մեքենաների վարորդներն ու չորս ուղևորները

Ովքե՞ր էին վթարի հետևանքով այրված մեքենաների վարորդներն ու չորս ուղևորները

Հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: «ՎԱԶ-21703»-ի 22-ամյա վարորդ Նարեկ Կնյազյանը և 31-ամյա ուղևոր Կարեն Իրիցյանը, «Օպելի» 32-ամյա վարորդ Ավետիք Աբրոյանը և ուղևորները` 29-ամյա Արմինե Շախնազարյանը, 7-ամյա Նարե Աբրոյանը և 4-ամյա Վաղինակ Աբրոյանը, հրդեհի հետևանքով մահացել են:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: