ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օծվել է Շինուհայր գյուղի Սբ. Գրիգոր Տաթևացի եկեղեցին

Օծվել է Շինուհայր գյուղի Սբ. Գրիգոր Տաթևացի եկեղեցին

Այսօր օծվեց Շինուհայր գյուղի Սբ. Գրիգոր Տաթևացի եկեղեցին։ Այս մասին հայտնում են Տաթեւի համայնքապետարանից:

Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, հոգևոր այրեր, հյուրեր։ Մոտ երկու տարի կառուցվող եկեղեցում առաջին անգամ պատարագ մատուցվեց։

Տաթև վանական համալիրի հոգևոր հովիվ Հայր Միքայելի նախաձեռնությամբ կառուցված եկեղեցին վեր խոյացավ Շինուհայրի կենտրոնում՝ նախակրթարանի մոտ, որը նաև խորհուրդ ուներ։

Այն մատաղ սերնդի համար ամեն օր հոգևոր կրթության աղբյուր կհանդիսանա։

Արարողությունից հետո մատաղ բաժանվեց բոլոր ներկաներին։

  • Կիսվել: