ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունը ունի կասկածներ՝ Վրացական փողոցում կայանված Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենան, որը վերածվել է մոխրակույտի, հրկիզել են

Ոստիկանությունը ունի կասկածներ՝ Վրացական փողոցում կայանված Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենան, որը վերածվել է մոխրակույտի, հրկիզել են

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի 4-րդ շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ; Հրշեջները մարել են Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներով։

Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Ռոզա Ա-ին, հրկիզել են։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

  • Կիսվել: