երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ոստիկանությունը հորդորում է մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները

Ոստիկանությունը հորդորում է մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։
 
Ոստիկանությունը հորդորում է լինել առավել զգոն, հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, իսկ մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։
 
Ճանապարհային ոստիկանության ծառայողները շարունակում են իրականցնել իրենց աշխատանքներն արտակարգ ռեժիմով:

  • Կիսվել: