ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը վերադարձավ մարտական հերթապահությունից (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը վերադարձավ մարտական հերթապահությունից (տեսանյութ)

Օրերս ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները վերադարձել են դիրքերից։ Նրանց դիմավորել են ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկան-սահմանապահներին է փոխանցել ոստիկանության պետ Վահե Ղազարյանի երախտիքի խոսքերը և շնորհակալություն հայտնել սահմանապահ առաքելությունը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։

Այնուհետև մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնվել են պարգևներ։ Միջոցառումն ավարտվել է սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։

  • Կիսվել: