հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկանության ծառայողին ատեստավորման գործընթացին թույլատրվում է մասնակցել միայն թմրամիջոցի և հոգեմետ նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման բացասական պատասխանից հետո. պարզաբանում

Ոստիկանության ծառայողին ատեստավորման գործընթացին թույլատրվում է մասնակցել միայն թմրամիջոցի և հոգեմետ նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման բացասական պատասխանից հետո. պարզաբանում

Սեպտեմբերի 9-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «700-ԻՑ ԱՎԵԼԻ ՈՍՏԻԿԱՆ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերտառությամբ հոդված, որում նշվում է, թե ոստիկանները պետք է փորձաքննություն անցնեն առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

՛՛Նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացով։

Մասնավորապես, այն իրավական պահանջ է, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2023 թ.հունիսի 1-ի թիվ 892-Ն որոշմամբ։

Համաձայն նշված որոշման՝ ոստիկանության ծառայողին ատեստավորման գործընթացին թույլատրվում է մասնակցել միայն թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման բացասական պատասխանից հետո:

Հետևապես, անկախ կասկածի առկայությունից կամ բացակայությունից, բոլոր ոստիկանները մինչև ատեստացիայի բուն գործընթացը, պետք է անցնեն վերոնշյալ ստուգումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: