ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության մայորը աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել

Ոստիկանության մայորը աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել

Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպեր լիազոր Դերենիկ Ուզունյանը:

«Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:

Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր-ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։

Աստված պահապան մեր Հայրենիքին»,- գրել է նա:

 

 

  • Կիսվել: