ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոսկետափում համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Ոսկետափում համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.25-ին, «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել էր ահազանգ, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել Ոսկետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին Ոսկետափ և համատեղ արդյունքում նախ պարզեցին, որ միջադեպը ահազանգից մոտ կես ժամ առաջ տեղի էր ունեցել գյուղի ավտոտեխսպասարկման կետում: Վիճել էին տուժածն ու նրա 27-ամյա համագյուղացին, որը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից է, հենց նա էլ իր մոտ ապօրինի պահվող հրացանով պատճառել էր մարմնական վնասվածքը:

27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց նաև, որ դեպքից հետո ավտոտեխսպասարկման կետի մեկ այլ աշխատակից հրազենը թաքցրել էր իրենց բակի կիսակառույց շինությունում: Այն հայտնաբերվել է։

27-ամյա երիտասարդն ու հրացանը թաքցրած անձը ներկայացվել են Վեդու քննչական բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: