երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոսկեհատ գյուղում «Mercedes»-ը բախվել է քարերին ու հայտնվել դաշտում․ հայր ու որդի հոսպիտալացվել են

Ոսկեհատ գյուղում «Mercedes»-ը բախվել է քարերին ու հայտնվել դաշտում․ հայր ու որդի հոսպիտալացվել են

Փետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաներում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Արայիկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Արայիկ Ն․-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության է հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

  • Կիսվել: