Որքան ՀՀ-ն թևակոխում է բարեփոխումների վճռորոշ փուլ, այդքան ընդդիմադիր ուժերը փորձում են մանիպուլյացիաներով վարկաբեկել գործընթացները. Ալխաս Ղազարյան
Որքան Հայաստանը թևակոխում է բարեփոխումների վճռորոշ փուլ, ամրապնդում իր ինքնիշխանությունը և վարում է դիվերսիֆիկացված արտաքին ու անվտանգային քաղաքականություն, այդքան ընդդիմադիր ուժերը փորձում են մանիպուլյացիաների և կեղծ տեղեկատվության միջոցով ստվերել և վարկաբեկել ընթացող գործընթացները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարություների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
«Նրանք գիտակցում են, որ բարեփոխվող, կայուն զարգացող, ինքնիշխան ու հաջողություններ գրանցող Հայաստանը նրանց անհաջողությունների գլխավոր պատճառն է», - ասաց նա։