կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ Արցախի շրջափակման հանդեպ անտարբերության մասին

«Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ Արցախի շրջափակման հանդեպ անտարբերության մասին

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը:

Ռեժիսորը, ով հայտնի է Արցախի եւ արցախյան հիմնահարցի մասին իր ֆիլմերով, հրապարակել է Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնած փոքրիկ աղջկա մի լուսանկար, ում ձեռքին «Թույլ տվեք տուն գնամ» մակագրությամբ պաստառ է:

 

«Որքան երկար եք լռում, այնքան երկար է տեւում աղետը: Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում այս հարցում: Սա վերաբերում է ցանկացածին, ում թվում է, թե այս հարցն իր խնդիրը չէ... բարձրացրեք ձեր ձայնը», -գրել է Ջիվան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ երեք օր է ինչ ադրբեջանցիները՝ բնապահպանական բողոքի անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը՝ անջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից: Երկու օր է դադարեցվել է նաեւ Արցախ գազի մատակարարումը:

  • Կիսվել: