երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER» մակնիշի տրանսպորտային միջոց

Որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER» մակնիշի տրանսպորտային միջոց

Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
"Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետեւ՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է",-գրել է վարչապետը:
 
 

  • Կիսվել: