կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Որպես բժիշկ և որպես մարդ խնդրում եմ՝ քայլեր ձեռնարկեք՝ կանխե՛ք Արցախի հումանիտար աղետը․ Գարիկ Մարտիրոսյան

Որպես բժիշկ և որպես մարդ խնդրում եմ՝ քայլեր ձեռնարկեք՝ կանխե՛ք Արցախի հումանիտար աղետը․ Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանաբնակ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Լաչինում ստեղծված իրավիճակին:

«Բոլորին քաջ հայտնի է, որ արդեն մի քանի օր է, ինչ ամբողջությամբ փակված է Հայաստանը Արցախին կապող միակ՝ կյանքի ճանապարհը: 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղամիջոցների: Չկա բենզին և դիզվառելիք, գազամատակարարումն ամբողջությամբ անջատված է:

Որպես բժիշկ և որպես մարդ՝ դիմում եմ բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք կարող են նպաստել կյանքի ճանապարհի ապաշրջափակմանը, խնդրում եմ քայլեր ձեռնարկեք՝ կանխե՛ք հումանիտար աղետը, որը, ցավոք, արդեն սկսվել է»,- ասվում է տեսաուղերձում:

  • Կիսվել: