շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ՝ ես չեմ, երկվորյակս է.Ալեն Սիմոնյան

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ՝ ես չեմ, երկվորյակս է.Ալեն Սիմոնյան

Մի ծիծաղելի դեպք պատեմ. դե երևի գիտեք, որ ինտենսիվ հաճախում եմ մարզասրահ, և մարզասրահում պարապող տղաներից մեկը պատմում է, որ վերջերս մեկ այլ հաճախորդի հետ, ով Ռուսաստանից է, խոսում է Հայաստանի մասին և ասում.

«Այ, տես, մեր երկիրն ինչ երկիր ա, մեր երկրի ԱԺ նախագահը նույնիսկ գալիս է մեզ հետ նույն հանդերձասրահում փոխվելու, ազատ նույն սրահում մարզվում է»: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ հավելել է. «Որին ի պատասխան ռուս երիտասարդը ծիծաղում և ասում է՝ «Вы- Армяне такие наивные, верите в такое. Откуда вы знаете что это не двойник»:

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է))

Կամ իմ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ «կասկադյորը»:

  • Կիսվել: