կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ ՀՀ ԱԻՆ–ը վարորդների հորդորում է ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մառախուղ:
Դեկտեմբերի 23–ի գիշերը եղել է 1-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։

  • Կիսվել: