ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Նիգավան, Քուչակ, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Նորաշեն, Երնջատափ, Շենավան, Հարթավան, Արագած, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Մուլքի, Ծաղկահովիտ, Սադունց, Սանգյառ, Վարդաբլուր, Ռյա-Թազա, Ալագյազ, Սիփան, Ավշեն, Ջամշլու, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար գյուղերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3, 5, Թումանյան փողոցի թիվ 9, 16, 18 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

  • Կիսվել: