հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սեւանա լճից

Ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սեւանա լճից

2021 թվականի մայիսի վերջին օրերից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սեւանա լճից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 6 միլիոն 489 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի համաձայն՝ նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

2021 թվականի հունվարից մինչեւ մայիս 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 108 միլիոն 511 հազար խորանարդ մետր ջուր։

 

  • Կիսվել: