կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները. Նարեկ Զեյնալյան

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները. Նարեկ Զեյնալյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Իրանի տարածքում կորոնավիրուսի տարածմանը:

«Վերջին օրերին FB-ում ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ։

Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները։

Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»,- մասնավորապես ասված է նրա գրառման մեջ։ 

  • Կիսվել: