շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օրական մինչև 100 հրդեհ է լինում,  որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է. ԱԻ նախարար

Օրական մինչև 100 հրդեհ է լինում, որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է. ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը:

Նրա խոսքով, օրական մինչև 100 հրդեհ է լինում,  որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է։ Բացի այդ, ըստ նրա, դա դժվարություններ է առաջացնում մի տեղից մյուսը գնալու և հրդեհները մարելու համար։ « Տարածքային կառավարման մարմինները շատ լուրջ պետք է սրանով զբաղվեն: Գյուղացիներն իրենց այգիների տերևները, ավելցուկը հավաքում են ու այրում են, հետո չեն հետևում ու կրակը տարածվում է»,- ասաց նախարարը։

Ֆելիս Ցոլակյանը նշեց նաև, որ այլ պատճառներով էլ են հրդեհներ լինում: «Մենք հիմա ունենք անտառային հրդեհների դեպքեր, որն այս սեզոնին հատուկ չէ: Օրինակ, երեկ ունեցել ենք 95 հրդեհ»,- ասաց նա՝ խնդրելով, որ համայնքի ղեկավարներն ուշադիր լինեն:

  • Կիսվել: