երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Որ երկրների քաղաքացիներն են ապաստան հայցել Հայաստանում

Որ երկրների քաղաքացիներն են ապաստան հայցել Հայաստանում

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ՝ 32 քաղաքացիության երկրից։ Ապաստան հայցողների գերակշիռ մասը՝ 73%-ը, տղամարդիկ են։ ՆԳՆ-ից հայտնում են, որ դիմումների թվով առաջատար են եղել Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիները։ Ընդհանուր թվի շուրջ 28%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին։ Նույն ժամանակահատվածում 94 անձի շնորհվել է փախստականի կարգավիճակ։ Միաժամանակ, 190 դիմումի քննարկման արդյունքում մերժվել է փախստականի կարգավիճակի շնորհումը։

«Կարևոր է նշել, որ ապաստան հայցած անձանց և տվյալ ժամանակահատվածում կայացված որոշումների թվերը չեն վերաբերում մինույն դիմումներին. դրանք կարող են վերաբերել նաև ավելի վաղ ներկայացված ապաստանի դիմումներին»,- նշում են ՆԳՆ-ից։ 

  • Կիսվել: