կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Opel-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հողամասում. ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Opel-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հողամասում. ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։

  • Կիսվել: