երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
27-ամյա վարորդը 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում. նա և ուղևորը դուրս են նետվել ավտոմեքենայից

27-ամյա վարորդը 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում. նա և ուղևորը դուրս են նետվել ավտոմեքենայից

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Բ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Արծվի արձանի» մոտ, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 200 մետր գլորվելով՝ բախվել քարերին ու հայտնվել ձորում։

 

Վարորդը և ուղևորը, նկատելով, որ ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց, իրենց դուրս են նետել ավտոմեքենայից։

  • Կիսվել: