կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Օմիկրոնով» պայմանավորված դեպքերն ավելի քիչ հոսպիտալացման կարիք են ունենում. նախարարի տեղակալ

«Օմիկրոնով» պայմանավորված դեպքերն ավելի քիչ հոսպիտալացման կարիք են ունենում. նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված դեպքերն ավելի քիչ են ունենում հոսպիտալացման կարիք: Նա ընդգծել է հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: 

«Կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» տեսակով: Այն ունի բարձր վարակելիություն: «Օմիկրոնով» վարակված անձինք հիվանդությունն ավելի թեթև են տանում, «Օմիկրոնով» պայմանավորված դեպքերն ավելի քիչ հոսպիտալացման կարիք են ունենում, այն ունի ցածր մահացություն: Եթե պահպանվեն այս պահին գործող սահմանափակումները, ապա կկարողանանք պահպանել հիվանդացության ցածր շեմը»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ամենին զուգահեռ պետք է ակտիվ կերպով շարունակել պատվաստումները:

  • Կիսվել: