չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 7-րդ տուրում

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 7-րդ տուրում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում սեպտեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը կմրցի Անգլիայի թիմի հետ։

Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 5-14-րդ տեղերը։

Հայաստանի հավաքականն առաջին 6 տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5),  պարտվել է Չինաստանին (1,5:2,5):

Անգլիայի հավաքականը հաղթել է Թայպեյին (3,5:0,5), Մեքսիկային (3:1), Ավստրալիային (2,5:1,5), Իտալիային (3:1),  ոչ ոքի է խաղացել Դանիայի եւ Վրաստանի հետ։

Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։

Առաջին 6 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5), պարտվել է Հնդկաստանին (1,5:2,5):

ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Հորդանանին (4:0), Ֆիլիպիններին (3,5:0,5), Կանադային (3,5:0,5), Նիդերլանդներին (3,5:0,5), Շվեյցարիային (2,5:1,5), պարտվել է Մոնղոլիային (1,5:2,5):

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։

  • Կիսվել: