ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզինին․ Սուրեն Պապիկյանը՝ զորամասի հրդեհի մասին

Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզինին․ Սուրեն Պապիկյանը՝ զորամասի հրդեհի մասին

Հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, օգտագործվել է նաև արգելված միջոց․ խոսքը վերաբերում ավտոբենզինին, ինչի հետևանքով հրդեհը արագ չի հաջողվել մարել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով զորամասում տեղի ունեցած հրդեհի պատճառներին։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատեց և ասաց, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։

Քյարամյանի խոսքով՝ կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Նշենք, որ Գեղարքունիկի զորամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհվել են 15, վիրավորվել յոթ զինծառայող։   

 

  • Կիսվել: