Ողջաբերդում բողոքի ակցիա է․ ուղիղ
Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները պահանջում են վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ։
Ակցիայի մասնակցի խոսքով, Աշոտ Մուշեղյանի լիազորությունները ժամանակավոր էին կասեցվել քրեական վարույթի շրջանակում, և այդ ընթացքում գյուղը չուներ վարչական ղեկավար։
«Հիմա, երբ արդեն քրեական վարույթը չկա, Աշոտ Մուշեղյանն էլ արդարացվել է, իմանում ենք, որ նոր գյուղապետ են նշանակել»,–ասաց նա՝ նշելով, որ Ողջաբերդի բնակիչները հանդիպում են պահանջում ՏԿԵ նախարարի հետ, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանները։