Սյունիքի մարզում «ԿամԱԶ»-ի թափքից վայր ընկնելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
Սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ․-ն։ Վերջինս սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, «պոլիտրավմա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղից այդ մասին տեղեկացրել էին ոստիկանության Սիսիանի բաժին։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել էին, որ Աշոտ Հ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12։10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում «էստակադայում» կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Հ․-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։