ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ КАМАЗ-ի թափքից վայր ընկնելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ КАМАЗ-ի թափքից վայր ընկնելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ․-ն։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ վերջինս սեպտեմբերի 27-ին, ժամը 12։40-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղից այդ մասին տեղեկացրել էին ոստիկանության Սիսիանի բաժին։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել էին, որ Աշոտ Հ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում «էստակադայում» կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Հ․-ին պատկանող КАМАЗ մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր ընկնելու հետևանքով։


Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: