կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ողբերգական դեպք Հայաստանում․Արմավիրի մարզում իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին

Ողբերգական դեպք Հայաստանում․Արմավիրի մարզում իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։ 


  • Կիսվել: