կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ողբերգական դեպք Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին

Ողբերգական դեպք Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին

Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 11-րդ փողոցում գործող թիվ 175 դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում Նուբարաշենի ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Մ․-ն է, ով նույն օրը  դպրոցի բուժկետում, բժշկի ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Սամվել Մ․-ն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես պահակ։

  • Կիսվել: