կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ողբերգական ավտովթար ՌԴ-ում․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կան 3 զոհեր, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար ՌԴ-ում․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կան 3 զոհեր, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր

Հոկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ մեր տեղեկությունների՝ ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – «Каспий» ավտոճանապարհի 204 կմ հատվածում 31-ամյա վարորդը, ով մեր տեղեկություններով ազգությամբ տաջիկ է «Mercedes G500» մակնիշի «О004УУ46» ռուսական համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի՝ 43, 38 և 34 տարեկան տղամարդիկ, տեղում մահացել են, իսկ ևս 3 հոգի՝ վարորդը, 34 և 36 տարեկան ուղևորները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածները և վիրավորներից 2-ը եղել են ազգությամբ հայեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 35-ամյա Արսեն Թադևոսյանին։

  • Կիսվել: