Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրության գերակա շահ ճանաչելու՝ կառավարության որոշման նախագծի լրամշակված փաթեթը ներկայացվել է ՏԿԵՆ
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրության գերակա շահ ճանաչելու՝ կառավարության որոշման նախագծի լրամշակված փաթեթը ներկայացվել է ՏԿԵՆ։ Այս մասին հայտնել է Տիգրան Ավինյանը:
«Սա այգիների վերականգնման ևս մի ծրագիր է նորացնելու հնացած միջավայրն ու այգուն հանրային տեսք տալու համար։ Կարևոր է, որ այս ծրագիրը սկսենք իրականացնել հաջորդ տարի»,- ասաց նա։