շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոգեկոչման արարողություն՝ ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս, գնդապետ Հովհաննես Ավագյանի հիշատակին

Ոգեկոչման արարողություն՝ ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս, գնդապետ Հովհաննես Ավագյանի հիշատակին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս, ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանի հիշատակի և ոգեկոչման միջոցառում՝ տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ, ընտանիքի անդամները։
Հովհաննես Ավագյանը ռազմական կրթությունը ստացել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսրանում, սովորել գերազանց առաջադիմությամբ: Կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Ուսանել նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում։
Զինված ուժերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ: 2020թ.-ին ստանձնել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող թեժ մարտերին տարբեր ճակատներում: Զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։

 

Возможно, это изображение 6 человек и люди стоят

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 10 человек, люди стоят, памятник и на открытом воздухе

Возможно, это изображение 11 человек, люди стоят, памятник и на открытом воздухе

Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе

  • Կիսվել: