երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվում Ալավերդու Թումանյան փողոց և լցվում Դեբեդը

Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվում Ալավերդու Թումանյան փողոց և լցվում Դեբեդը

Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվում Ալավերդու Թումանյան փողոց, որոնք լցվում են Դեբեդ՝ ջրի՝ ճանապարհի հիմքին հարվածի ուժը մեղմելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Այս հատվածում ճանապարհի կեսը փլուզված է, և ռիսկ կա, որ գետն ավելի կփորի ճանապարհի մնացած հատվածի հիմքը՝ առաջացնելով փլուզման նոր վտանգ։

Սա ժամանակավոր և հրատապ միջոցառում է, մինչև կմեկնարկի ճանապարհի վերականգնման, հիմնանորոգման աշխատանքը»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը:

  • Կիսվել: