երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից հաղորդում են, որ Երևան քաղաքում` սեպտեմբերի 14-ի, 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+20,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+25,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ 13+20,

Լոռի՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,

Տավուշ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+20,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+27,

Արարատ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,

Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռները՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+21:

  • Կիսվել: