շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի․ Լոռիում և Տավուշում ձյուն կտեղա

Օդի ջերմաստիճանը կնվազի․ Լոռիում և Տավուշում ձյուն կտեղա

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում այսօր սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
 
Երևան քաղաքում հունվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկային ժամերին կլինի 6-8 աստիճան տաքություն, գիշերը` 4-6 աստիճան ցուրտ։

  • Կիսվել: