ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-5-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-3 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով՝ բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի։

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը Երեւանում կլինի -5 -7, ցերեկը +5 +7:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ +1+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +1 + 4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-8, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ +2 + 6,

Լոռիում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ +8 + 12,

Տավուշում՝ գիշերը՝ -3 -7, ցերեկը՝ +10 + 14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ +1 + 4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3 +7,

Արարատում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ + 6 + 8,

Արմավիրում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +5 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -12 -14, ցերեկը՝ +3 + 5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -6-8, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -4 +1, ցերեկը՝ +10 + 12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +7 +11,

Արցախում՝ գիշերը՝ -3 +2, ցերեկը՝ + 9 + 13:

  • Կիսվել: