հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում` հունվարի 7-ի և 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -2- 4, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2 + 2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-9 ցերեկը՝ -2+ 1,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+ 5,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0 - 2,

Լոռիում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1 + 2,

Տավուշում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +1 + 4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը` -2 + 1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +3+6,

Արարատում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 5 + 7,

Արմավիրում՝ գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +5 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ 0 - 2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+ 6,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -6, ցերեկը՝ -1 + 3,

Արցախում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ + 2+ 6։

  • Կիսվել: